ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն հանում է թեկնածությունը հօգուտ ՀՀԿ-ականի

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն հանում է թեկնածությունը հօգուտ ՀՀԿ-ականի
31.03.2017 | 12:40

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից ՀՀ Արագածոտնի մարզում (թիվ 7 ընտրատարածքում) ԱԺ պատգամավորի թեկնածու Նարինե Առաքելյանը այսօր իր թեկնածությունը հօգուտ Արագած Ախոյանի հանելու առնչությամբ տարածել է հայտարարություն, որում նշվում է.

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը: Սակայն մարտի 5-ից սկսած, տեսնելով Արագածոտնի մարզի ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուների պառակտված վարվելաձևը, ոչ ճիշտ թիմային աշխատանքը, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը այդ դաշինքի հետ և հանդես եմ գալիս հետևյալ հայտարարությամբ.

«Իմ ընտրողների հետ միասին աջակցելու եմ թիվ 7 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանին՝ հաշվի առնելով նրա բարձր արժանիքները, հայրենանվեր գործունեությունը, հսկայածավալ աշխատանքները, որ նա կատարել է Հայաստանում և Հայաստանից դուրս՝ Արևմտյան Հայաստանում և միջազգային տարբեր կառույցներում՝ բարձր պահելով հայի պատիվը և արժանապատվությունը: Ես իմ թիմով սատարում եմ Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքի արժանի թեկնածուին, հայրենասեր մարդուն՝ Արագած Ախոյանին, ով ունի բարձր վարկանիշ և վայելում է մարզի համայնքների բնակիչների վստահությունը և հարգանքը»:

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ